AM
16 November 2012 - 16:55 AMT

Փորձագետ. Ներկա տեմպերով ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը կարելի է սպասել 10 տարի

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է, բայց այն երկարատև է: Եթե պահպանվեն կարգավորման գործընթացի ներկա տեմպերը, ապա դա կտևի 10 տարուց ոչ քիչ: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ, էթնոկոնֆլիկտոլոգ Վիտալի Տրիֆմիովը:

Նրա խոսքով, ներկա պահին Մինսկի խմբի շրջանակներում շեշտը դրվում է հասարակության վրա և այն երբեմն առաջարկում է շատ համարձակ և անսպասելի լուծումներ՝ տարածքների փոխանակում, Ղարաբաղի կառավարման փոխզիջումային ձևեր, բայց դրանք հիմա բավարար չեն: Հարցը նրանում է, թե բվականացնի արդյոք գործող քաղաքական վերնախավերի դիմացկունությունը և կպահպանվի արդյոք միջազգային համատեքստը ղարաբաղյան հիմնախնդրի համար, հայտարարել է փորձագետը: Խոսելով ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դերի մասին՝ Տրոֆիմովը նշել է, որ չի կարելի ասել, որ Ռուսաստանը ունի բոլոր լծակները Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար:

Այս հարցում ՌԴ դիրքորոշումն այնպիսին է, որ կողմերն իրենք պետք է լուծում գտեն, չդիմելով բռնությւան, և այդ գործընթացին պետք է նպաստել:

Միաժամանակ, քաղաքագետը նշել է, որ Ռուսաստանին ձեռնտու է տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանումը: Քանի դեռ պահպանվում է ԼՂ անորոշ իրավական և ինքնավար կարգավիճակը, կողմերը գտնվում են մեծ ուշադրության դրության մեջ և դա, օրինակ, անբարենպաստ է ազդում Կովկասում սալաֆիտական կազմակերպությունների արմատավորման վրա, հաղորդում է «Նովոստի Ադրբեջանը»: