AM
16 November 2012 - 17:16 AMT

Տրոֆիմով. Առաջիկա տարիներին Եվրոպայի հետաքրքրությունը ԼՂ հարցի նկատմամբ խորը չի լինի

Առաջիկա մի քանի տարիներին եվրոպական երկրների հետաքրքրությունը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, ամենայն հավանականությամբ, խորը չի լինի, բացառությամբ Ֆրանսիայի, հայտարարել է ռուս քաղաքագետ, էթնոկոնֆլիկտոլոգ Վիտալի Տրոֆիմովը: Նա հիշեցրել է, որ ժամանակին Նիկոլյա Սարկոզին փորձել է արագացնել ղարաբաղյան կարգավորումը, բայց չի կարողացել: Խնդիրն ավելի բարդ է եղել, քան թվացել է հավակնոտ ֆրանսացի առաջնորդին:

«Կովկասի նկատմամբ Փարիզի հետաքրքրության վերսկսման խթան կարող է դառնալ ցանկացած ներքաղաքական իրադարձություն»,- կարծում է ռուս փորձագետը, հաղորդում է «Նովոստի Ադրբեջանը»: