Բիզնեսմեն Ռաֆիկ Մարգարյանի գործը, ով փետրվարին Պոդմոսկովյեում պայթած փռի տերն է, 10 ամիս անց, այնուամենայնիվ հասել է դատարան:
Պայթյունի արդյունքում երկու մարդ տեղում զոհվել էր, 6-ը` հիվանդանոցում:
ՆԳՆ կից մարզային քննչական վարչությունն ավարտել է դեպքի քննությունը, Գլխավոր դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը, գործը ներկայացվելու է Դմիտրովսկի քաղաքային դատարան:
Տեղի բնակիչների խոսքով, Մարգարյանն ունի ևս երկու փուռ, որոնք շարունակում են մինչ օրս գործել, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: