AM
18 November 2012 - 13:50 AMT

Աբխազիայում կանցկացվի սիրիացի չերքեսների աջակցության հանրահավաք

Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում նոյեմբերի 22-ին խորհրդարանի առջև գտնվող հրապարակում կանցկացվի սիրիացի չերքեսների աջակցության հանրահավաք: Հանրահավաքն արտոնվել է հանրապետության իշխանությունների կողմից, հաղորդել է Բեսլան Կոբախիան:

«Հանրահավաքի ժամանակ կընդունվի Աբխազիայի, Ռուսաստանի, Իսրայելի, Հորդանանի, Սիրիայի, Հայաստանի և այլ երկրների իշխանություններին ուղղված դիմում, որոնց քաղաքացիներն այսօր վտանգի մեջ են: Որքանով տեղյակ եմ, լուրջ բանաձև է նախապատրաստվում և հուսով եմ, որ դա գոնե ինչ-որ դրական ազդեցություն կունենա ստեղծված իրավիճակի վրա»,-ընդգծել է Կոբախիան:

Ըստ նրա, Աբխազիայի իշխանությունները, ի տարբերություն ռուսական իշխանության, «անում են հնարավոր ամեն բան»:

Ըստ նրա, հանրահավաքը բազմամարդ կլինի. դրան կմասնակցեն հասրակական գործիչներ, մշակույթի և գիտության գործիչներ, ուսանողներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, փոխանցում է «Կավկազսկիյ ուզելը»: