AM
18 November 2012 - 12:06 AMT

Մոսկվայում կկայանա սիրիահայերի աջակցությանն ուղղված բարեգործական համերգ

Դեկտեմբերի 2-ին Մոսկվայում կկյանա սիրիահայերի աջակցությանն ուղղված բարեգործական համերգ: Այս միջոցառման եզակիությունը նաև նրանում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում առաջին անգամ միակ համերգով հանդես կգա հայկական հայրենասիրական երգերի կենդանի լեգենդ Գառնիկ Սարգսյանը, ով ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում:

Գառնիկ Սարգսյանի մոսկովյան եզակի համերգը նախաձեռնել են հայ երիտասարդները` «Համշեն» ասոցիացիայի և «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության աջակցությամբ:

Սիրիացի հայրենակիցներին Մոսկվայի հայերի աջակցությունը կուղարկվի «Օգնիր եղբորդ» և «Սիրիահայերի օգնության հիմնադրամի» միջոցով: