Հայաստանում նախկինում իշխող Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) ռեւանշիստական ուժերը փորձում են գալ իշխանության` ՀՀ նախագահ ընտրելով ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիճյանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Նորացված կոմունիստական կուսակցության (ՆԿԿ) նախագահ Յուրի Մանուկյանը: Նրա խոսքերով` ընտրությունների առաջին փուլից հետո երկրում իրադարձությունների զարգացումը դրա վառ ապացույցն է: «Հատկապես ՀՀՇ-ականների «արդարացված» ընտրական տեխնոլոգիաներն են հնարավորություն տալիս ընդդիմության «ընտրյալին» 28 տոկոս ձայներով հայտնվել ընտրությւոնների երկրորդ փուլում»,- հայտարարել է ՆԿԿ-ի առաջնորդը: «Այսօր ՀՀՇ-ն ապատեղեկացնում է բնակչությանը` ցանկանալով կրկնել 1996 թվականի իրադարձությունները, որոնք բերեցին իշխանությունների եւ ժողովրդի ընդհարմանը»,- ասել է նա: