AM
19 November 2012 - 11:57 AMT

Արտավազդ Փելեշյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին: Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարը հայ կինոարվեստում ունեցած պատկառելի վաստակի, ներդրած ակնառու ավանդի և վարպետության համար Արտավազդ Փելեշյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Տիգրան Սարգսյանն աշխարհահռչակ կինոգործչին մաղթել է քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ կինոարվեստի բնագավառում: