AM
25 February 2003 - 17:56 AMT

ԲԱՔՈՒ ԿԺԱՄԱՆԵՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

Մարտի 5-ին Բաքու կժամանեն ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող միջազգային որոնողական խմբի անդամները: Սվետլանա Գաննուշկինան, Պաատա Զաքերիշվիլին եւ Բեռնհարդ Կլաազենը ադրբեջանական կողմի հետ կքննարկեն Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմագերիների ու անհետ կորածների գործերով զբաղվող պետական հանձնաժողովների հանդիպում կազմակերպելու հարցը: Վերջին անգամ նման հանդիպում է անցկացվել 1999 թվականին: