Թուրք հասարակության մեջ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության շուրջ երկփեղկվածությունը խորանում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա տեղեկացրեց, որ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակում Եվրասիա հիմնադրամը և Երևանի մամուլի ակումբը ստեղծել են հայ-թուրքական «Երիտասարդական բանկ», որը երկու երկրների երիտասարդներին հնարավորություն է տվել շփվել և կարծիքներ փոխանակել:
«Հաջողվել է հասնել նրան, որ թուրքերի մեջ բանավեճ է ծավալվել հայերի գույքը վերադարձնելու հարցի վերաբերյալ: Կարևոր է, որ թուրքերն են խոսում Հայոց ցեղասպանության մասին, նրանք են ասում «Հրանտ Դինքը մենք ենք»»,-ասաց Ղազարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում հանդիպել են նաև հայկական և թուքական լրատվամիջոցների ներկայացուցիչներ. «Թարաֆ և Ռադիկալ հեռուստաընկերությունները անդրադարձել են Ցեղասպանությանհը: Սա մենք համարում են լուրջ սաղմեր՝ դրված թուրք հասարակության կարծիքի մեջ»:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ևս մեկ անգամ կաևորեց այն, որ թուքական հասարակությանը ներակայացվել են պատմական իրողությունները 2 հասարակությունների տեսանկյունից:






