Նոյեմբերի 20-ը հայտնի գրող Սերո Խանզադյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 97 տարեկան:
Սերո Խանզադյանը ծնվել է 1915 թ-ին Գորիսում: 1934թ. ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը: 1934-41թթ, որպես ուսուցիչ, աշխատել է Գորիսի շրջանի Տաթև և Խնածախ գյուղերում: 1941-45թթ ծառայել է սովետական բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: 1972թ-ից եղել է ՀԽՍՀ գրողների միության գրական խորհրդական: Նրա առաջին պատմվածքը` «Չոր տափ»-ը, լույս է տեսել Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, Կարմիր աստղ, Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: 1938թ. գրել է 10-րդ դարի Սյունիքի գյուղացիության ապստամբությունն արտացոլող «Վահրամ Որոտանեցի» պիեսը: 1950թ. հրատարակել է «Մեր գնդի մարդիկ» վեպը: Առաջինը նրան ճանաչում է բերել «Հողը» (1954-55թթ) վեպը: Այնուհետև լույս են տեսել «Լալ Համազը», «Որոտանի կիրճում», «Քարանձավի բնակիչները» մանկական ստեղծագործությունները, «Կարմիր շուշաններ», «Հարստությունը լեռներում» պատմվածքների ժողովածուները: Գրողին ժողովրդականություն է բերել «Սխիթար Սպարապետ» պատմավեպը:
Կատարել է հայ ժողովրդի պատմության, գրականության, լեզվի կարևորագույն խնդիրներին նվիրված արժեքավոր ուսումնասաիրություններ: 1978թ. «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաները էկրանավորվել է «Մխիթար Սպարապետ» ֆիլմը: 1972թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: Մահացել է 1998 թ-ին Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: