AM
21 Նոյեմբեր 2012 - 06:31 AMT

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը Լոնդոնի կենտրոնում առանձնատուն ունի

«Ժողովուրդ»-ը գրում է, որ Սերժ Սարգսյանը Լոնդոնում երեքսենյականոց առանձնատուն է գնել, որի արժեքը 15 մլն եվրո է: Այն գտնվում է ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի առանձնատան կողքին՝ Լոնդոնի կենտրոնում:

«Կարծիք կա, որ առանձնատունը Ս. Սարգսյանի համար գնել է անձամբ Արմեն Սարգսյանը: Սակայն Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը երեկ հերքեց այս տեղեկությունը.«Անտաղանդ հորինվածքներն ու անհեթեթությունները չեմ մեկնաբանում»,-ասաց նա»,-եզրափակում է թերթը: