Միասնական թեկնածուի մասին հարցերին Ժառանգություն կուսակցության առաջնորդը կպատասխանի Ադրբեջանի մայրաքաղաքից վերադառնալուց հետո: Այսօր ճեպազրույցի ժամանակ իր այս խոսքին, Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց.
«Խորհրդակցություններ են գնում, որոնք հետապնդում են տարբեր նպատակներ, բայց ընդհանրություններ էլ կան: Եթե այդ ընդհանրություններին ուշադրություն դարձնենք, հնարավոր է դեկտեմբերին նորություններ լինեն: Ոչ մի կուսակցություն առանձին վերցրած չի կարող խնդիր լուծել, իսկ հավաքական թեկնածուն մրցակից չի ունենա», – ասաց նա:






