Դեկտեմբերի 1-ին` ժամը 19:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի «Ոգին շարժման մեջ» բալետի երեկոն: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը, «Ոգին շարժման մեջ»-ը դասական և ժամանակակից բալետ կներկայացնի: «Դա ոչ թե նոր բեմադրություն է, այլ ծաղկաքաղ թատրոնի ռեպերտուարից: Առաջին բաժնում կներկայացվեն հատվածներ «Սպարտակ», «Ռոմեո և Ջուլիետ» բալետներից, ընդհանուր առմամբ` 4-5 հատվածներ, իսկ երկրորդ բաժնում հանդիսատեսը կդիտի «Տանգո» մեկ գործողությամբ բալետը»,- նշեց նա:
Տոմսերի արժեքը կազմում է 1500-ից 4000 դրամ:






