AM
22 Նոյեմբեր 2012 - 07:37 AMT

ՀՀ վարչապետը շնորհավորել է բանկային ոլորտի աշխատակիցներին` մասնագիտական տոնի կապակցությամբ

Նոյեմբերի 22-ի կառավարության նիստը բացելով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է բանկային ոլորտի աշխատակիցներին` մասնագիտական տոնի կապակցությամբ:

Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ հենց1993թ նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը:

«Հայաստանի կառավարության անունից շնորհավորում են բանկային համակարգի աշխատակիցներին և հաջողություն մաղթում նրան»,-ասել է նա: