Երևանում առաջին անգամ կանցկացվի ամանորյա տոնավաճառ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց տոնավաճառի կազմակերպիչ Տիրան Բաղդադյանը: Նրա խոսքով՝ տոնավաճառը կազմակերպել է «Պասկալ և Դիոդատո» սրճարանը և Երևանի քաղաքապետարանը: Տոնավաճառը, նախնական տվյալներով, տեղի կունենա դեկտեմբերի 15-ից- հունվարի 13-ը:
Հյուսիսային պողոտայում, հատուկ պատրաստված տաղավարներում վաճառվելու են Ամանորի և Սուրբ ծննդի հետ կապված պարագաներ, ինչպես նաև մթերք:
«Կարևորը, որ ստեղծվի լավ միջավայր: Ի վերջո, Ամանորը միայն սեղանը և առևտուրը չեն»,-ասաց Բաղդադյանը:
Նշենք, որ տոնավաճառը կուղեկցվի տոնական համերգներով:






