ԱՄՆ-ից Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը Հայաստան տեղափոխելու գործընթացը կարող է տևել մինչև մեկ շաբաթ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարությունն այժմ բանակցում է ԱՄՆ-ի դիվանագիտական հաստատությունների հետ: Ըստ նախարարության՝ երգչուհու հարազատները, միանշանակ, ցանկանում են Ֆլորա Մարտիրոսյանին հուղարկավորել Հայաստանում, սակայն նման դեպքերում, սովորաբար, թղթաբանության հարց է ծագում,որը կարող է տևել մինչև մեկ շաբաթ:
Հիշեցնենք, որ Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին` ԱՄՆ-ում, լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով: