Չորս օրերի ընթացքում Խաբարովսկի բնակիչները և հյուրերը կարող էին այցելել դեկորատիվ կիրառական արվեստի, լուսանկարների, գրքերի, մանկական նկարների ցուցահանդեսներ, դիտել «Հայաստան` Նոյի երկիր», «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմերը: Միջոցառումների շրջանակներում կայացել է հայ նկարիչ Աշոտ Կուրղինյանի «Հայաստան` իմ հայրենիք: Հեռավոր Արևելք` իմ տուն» աշխատանքների շնորհանդեսը:
Ռուսաստանի Հայեր միության Խաբարովսկի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավարության կարծիքով, միջոցառումները կարող են պահպանել և ամրապնդել Խաբարովսկի երկրամասում բնակվող հայերի միասնությունը, աջակցել ժողովուրդների միջև բարեկամության և համաձայնության ամրապնդմանը, կանխել սոցիալական, ազգային և կրոնական հակամարտությունները, հաղորդում է khabkrai.ru-ն: