Gnarls Barkley-ի նախկին մենակատար Սի-Լո Գրինը ժամանակից շուտ տոնական տրամադրություն է ստեղծում «This Christmas» երգի տեսահոլովակով: Երգը 1970թ. Դոնի Հաթաուեյի երգի ռիմեյք է և ընդգրկված է երգչի տոնական «Cee Lo’s Magic Moment» ալբոմում:
Մայքլ Կոլոմբուի նկարահանած տեսահոլովակը լի է ամանորյա ատրիբուտներով, 2D գրաֆիկական էֆեկտներով և մարդակերպ եղնիկներով, որոնց առջև ելույթ է ունենում Սի-Լոն` հագած տոնական կարմիր գույնի հագուստ:






