AM
22 November 2012 - 12:19 AMT

Ֆրանսիացի դաշնակահարուհի Դանիել Լավալը Երևանում կկատարի Սեն-Սանս

Նոյեմբերի 23-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) ելույթ է ունենալու հանրահայտ ֆրանսիացի դաշնակահարուհի Դանիել Լավալը:

«Համերգը ղեկավարելու է անվանի երիտասարդ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի եղբայրը` Տիգրան Հախնազարյանը: «Մեզ մոտ լավ համերգները շարունակվում են, և դա ՀՊՖՆ-ի և մաեստրո Թոփչյանի քաղաքականությունն է: Նրա ֆիզիկական բացակայությունը չի ազդում նվագախմբի գործունեության վրա»,-PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը: Դաշնակահարուհին Երևանում կկատարի Սեն-Սանսի Դաշնամուրի թիվ 5 («Եգիպտական») կոնցերտը:

Կհնչելեն նաև Դեբյուսիի` «Այծեմարդու հետկեսօրյա հանգիստը» և Ֆրանկի սիմֆոնիան: