«Զինված բախում Ադրբեջանի ու Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի համար առաջիկայում չի լինի: Ղարաբաղյան հակամարտությունն այդպես էլ «սառեցված» կմնա: Այդ մասին նախօրեին russia.ru լրատվական պորտալում Մաքսիմ Շևչենկոյին տված հարցազրույցում հայտարարել է լրագրող, Պետդումայի պատգամավոր «Միասնական Ռուսաստանից» Ալեքսեյ Պուշկովը:
Շևչենկոն հիշեցրել է, որ մի քանի ամիս առաջ Ադրբեջանն ու Հայաստանը պատերազմի եզրին էին ՀՀ ԱԺ-ում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագծի քննարկման պատճառով:
«Եթե Հայաստանը ետ չկանչեր Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը, ապա Ադրբեջանը պատերազմ սկսելու տրամաբանական անհրաժեշտություն կունենանր: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կվարվի Ռուսաստանը Հայստանի և Ադրբեջանի միջև պատերազմի դեպքում»,-հետաքրքվել է Շևչենկոն:
«Դա «սառեցված հակամարտություն է», ես այնպիսի տպավորություն ունեմ, որ հակամարտության երկու կողմերը բախման եզրին կմնան, սակայն բուն բախում, ինչպես ինձ է թվում, չի լինի: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ դիրքորոշում կորդեգրի Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դեպքում, ապա կան իրավիճակներ, որոնք ավելի լավ է չդիտարկել, քանի դեռ դրանք չեն պատահել: Կարծում եմ, որ նույնիսկ պետք չէ դիտարկել պատերազմական իրավիճակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, քանի որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, մենք գործընկերային մոտ հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, և մեզ համար, իհարկե նման իրավիճակը շատ ծՙանր կլինի: Մենք ամեն ինչ կանենք, կանխելու համար այդ բախումը: Ռուսաստանի համար «սառեցված հակամարտությունը գերադասելի է թեժ պատերազմից»,-ասել է Պուշկովը: