Միմյանց նկատմամբ կողմերի վստահությունը կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալուն, կարծում է «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահության անդամ Անդրեյ Կլիմովը:
Նրա խոսքով, ոչ միայն ԼՂ շուրջ, այլ նաև հետխորհրդային տարածքի շատ կետերում ստեղծվել է բարդ իրավիճակ, որը մասամբ սերնդային է:
«Բարդ իրավիճակից պարզ ելք չկա: Կարևոր է, որպեսզի կողմերը վստահեն միմյանց: Երբ յուրաքանչյուրը մեկ այլ կողմի առաջարկի մեջ ինչ-որ դավեր է տեսնում, ապա շատ բարդ է լուծում գտնել»,- ասել է նա:
«Ես չեմ բացահայտի այդ բանակցությունների ժամանակակից փուլի բոլոր պահերն այն պարզ պատճառով, որ այդ երկրներից մեկում լինելու են նախագահական ընտրություններ, և կարծում եմ, որ դա լավագույն ժամանակը չէ խնդրի մտածված նրբանկատ լուծման համար: Ինձ թվում է, որ երբ վիճելի իրավիճակի մասնակից երկրների ներսում քաղաքական իրավիճակը հանգիստ է, այդ ժամանակ էլ պետք է ինչ-որ ընդունելի լուծումներ գտնել»,- ասել է Կլիմովը, հաղորդում է «Թրենդը»: