AM
23 November 2012 - 12:41 AMT

Ավանում տեղադրվել է Սայաթ-Նովայի կիսանդրին

Ավան վարչական շրջանում տեղադրվել է Սայաթ-Նովայի կիսանդրին: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, աշուղի կիսանդրու բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Միջոցառմանը ներկա էին նաև Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, քանդակի հեղինակ Լևոն Թոքմաջյանը, Երևանի ավագանու անդամներ, արվեստի և մշակույթի գործիչներ, հյուրեր և Ավանի բնակիչներ:

«Գաղափարը վաղուց էր քննարկվում ու այսօր Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում կյանքի կոչվեց: Ինչպես գիտեք Ավան վարչական շրջանի թաղամասերը անվանակոչված են մեր հայ մեծերի անուններով և մենք ծրագրել ենք այդ թաղամասերի պուրակներում տեղադրել կիսանդրիներ: Այս ծրագիրը հաստատ լինելու է շարունակական»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Կիսանդրու բացման կապակցությամբ կազմակերպվել էր նաև տոնական համերգ-միջոցառում՝ աշուղական երգերի լավագույն կատարողներ Թովմաս Պողոսյանի, Արուս Գուլանյանի և այլոց մասնակցությամբ: