AM
25 November 2012 - 12:43 AMT

Լեհաստանն ու Պորտուգալիան չեն մասնակցելու «Եվրատեսիլ-2013-ին»

Լեհաստանն ու Պորտուգալիան ֆինանսական խնդիրների պատճառով չեն մասնակցելու «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին, որը տեղի կունենա շվեդական Մալմյո քաղաքում, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

Պորտուգալիան ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է, Լեհաստանն էլ չի հասցրել վերականգնվել ֆինանսական ծախսերի բեռից, որոնք կապված են 2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հետ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Մրցույթը շվեդական Մալմյո քաղաքում կանցկացվի մայիսի 14-18: Շվեդիան այն կընդունի արդեն 5-րդ անգամ: