AM
26 November 2012 - 06:43 AMT

Այսօր Արուս Ասրյանի ծննդյան օրն է

Նոյեմբերի 26-ին ծնվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ դերասանուհի Արուս Ասրյանը: Այսօր լրացավ նրա 108-ամյակը:

Արուս Ասրյանը ծնվել է 1904թ-ին: 1918-ին բեմ է բարձրացել Թիֆլիսի օտերետայի թատրոնում՝ Անուշի դերով: 1929 թ.-ին դերասանուհուն հրավիրել են Գյումրու նորաստեղծ թատրոն, որտեղ մեծ հաջողությամբ խաղացել է Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ում, կատարելով Շողակաթի դերը, որը նրան մեծ ճանաչում է բերել:

1940 թ-ին նրան հրավիրել են Գ. Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ տաղանդաշատ դերասանուհին ստեղծել է իր լավագույն կերպարները:

Արուս Ասրյանը խաղացել է մոտ 250 դեր: 1938թ.-ին «Հայֆիլմ» կիոնստուդիան նկարահանել է «Քաջ Նազարը», որտեղ Ասրյանը մարմնավորել է Ուստիանին:

Արուս Ասրյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով և այլ մեդալներով, իսկ 1972 թ.-ին արժանացել է ԽՍՀՄ ժողովրդկան արտիստի կոչման: Դերասանուհին վախճանվել է 1987 թվականին: