AM
26 November 2012 - 08:40 AMT

«ՎԻԱ Գրա» խումբը 2013-ի հունվարի 1-ից կդադարեցնի գործունեությունը

«ՎԻԱ Գրա» փոփ խումբը 2013-ի հունվարի 1-ից կդադարեցնի իր գործունեությունը: Այդ մասին ՆՏՎ-ի «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն:

Ինչպես հաղորդել է Մելաձեն, ով խմբի գոյության ողջ ընթացքում ղեկավարել է այն, այս ընթացքում նրա պրոդյուսերական հնարքները «սպառել են իրենց»: Նա նշել է, որ որոշել է անձամբ հայտարարել խմբի փակման մասին, որպեսզի խուսափի ասեկոսեներից: Նա ընդգծել է, որ լուծարում է ոչ միայն խումբը, այլ նաև վարչական կազմը և երաժիշտների խումբը:

Մելաձեն նաև պատմել է, որ խմբի ներկա երգչուհիները` Ալբինա Ջանաբաևան և Եվա Բուշմինան «շատ են տխրել և նույնիսկ արտասվել են», երբ իմացել են նախագիծը փակելու որոշման մասին, չնայած նրան, որ ի սկզբանե դրան պատրաստ են եղել, հաղորդում է Lenta.ru-ն: