Նոյեմբերի 27 և 28-ին Երևանում կանցկացվի պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրքերի տարածման և պոլիգրաֆիայի ոլորտում համագործակցության հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների միջպետական խորհրդի 17-րդ նիստը:
Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարութան մամուլի ծառայությունից: Նիստի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Գրատարածողների ասոցիացիայի ու Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիային կից գրահրատարակչության խորհրդի ներկայացուցիչները: Հայաստանում նիստն անցկացվում է առաջին անգամ:






