AM
26 November 2012 - 09:36 AMT

Լոնդոնում կայացել է Rolling Stones-ի հաղթական վերադարձը բեմ

Լեգենդար Rolling Stones խումբը նոյեմբերի 2012-ի 25-ին Լոնդոնում հաղթական կերպով վերադարձել է բեմ, որպեսզի նշի իր ստեղծման 50-ամյակը: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը, նշելով, որ խմբի առաջնորդ Միք Ջագերը հիանալի վոկալ է ցուցադրել երկուսուկես ժամ տևած շոուի ընթացքում:

Ելույթը կայացել է Լոնդոնի 02 Arena-ում: Խումբը ևս մեկ համերգ կտա Լոնդոնում և երեքը` ԱՄՆ-ում (մեկը Բրուքլինում, երկուսը` Նյուարկում):

«Դա զարմանալի է, որ մենք դեռ անում ենք դա և զարմանալի է, որ դուք դեռ գնում եք մեր ձայնագրությունները և գալիս եք մեր համերգներին»,- ասել է Ջագերը հանդիսատեսին, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հոբելյանական ծրագիրն առանց քննադատության չի անցել երաժիշտների համար, ում միջին տարիքը հասնում է 68 տարեկանի: Երկրպագուները հրավիրատոմսերի սկզբնական գինը (95-ից 950 ֆունտ ստեռլինգ) անհիմն կերպով բարձրացված են անվանել, իսկ վերավաճառողների մոտ տոմսերի գինը հասել է 37 000 ֆունտ ստեռլինգի:

Rolling Stones-ի ալբոմների համաշխարհային տպաքանակը գերազանցում է 250 միլիոնը: