Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում մտահոգություն է հայտնել Հայաստանի մարզերից Երևան տեղափոխվող հուշարձանների խնդրի վերաբերյալ: Նա անթույլատրելի է համարում հուշարձաններն իրենց ծննդավայրից բաժանելը:
Կարապետյանը Երևան տեղափոխված և այլևս հետ չվերադարձված հուշարձանների մի շարք օրինակներ է բերել` կոչ անելով իրականացնել դրանց վերադարձի ծրագիր:
Հուշարձանագետի խոսքերով, քաղաքակիրթ աշխարհը վաղուց հրաժարվել է հուշարձան տեղափոխելու պրակտիկայից, հաղորդում է Սամվել Կարապետյանի տեսաբլոգի ադմինիստրացիան: