Դեկտեմբերի 21-ին Երևանում մետալ խմբերը կնշեն աշխարհի վերջը: Ժամը 18:00-ին «Վիտամին» ակումբում տեղի կունենա «Աշխարհի վերջի մետալ հոգեհանգիստը»: Համերգի կազմակերպիչը Zhesht Events-ն է, որի հիմնադիր Արսեն Հակոբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ համերգի ժամանակ ելույթ կունենան հայաստանյան «Infected Cinema», «Rahvira», «Blood Inheritance», «Vordan Karmir» խմբերը, իրանահայ երաժիշտներից բաղկացած «Metaphor» և պարսկական «Master of Persia» խմբերը: «Ակումբի դռները կբացվեն ժամը 18:00-ին, իսկ առաջին խումբը ելույթը կսկսի 19:00-ին: Յուրաքանչյուր խումբը մոտ 30 րոպե ելույթ կունենա, և համերգը կտևի մինչև 23:00»,- նշեց նա:
Համերգի տոմսն արժե 2000 դրամ:






