AM
27 Նոյեմբեր 2012 - 05:48 AMT

«Հրապարակ». ԱԺ պատգամավորը հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահի հետ

Օրերս Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած Աժ պատգամավոր Կարեն Կարապետյանը, «Հրապարակ»-ի տեղեկություններով, հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

«Թե այդ խորհրդավոր այցի ընթացքում ինչ հարցեր են քննարկել ռուս պաշտոնյաները Կարեն Կարապետյանի հետ, թերթին պարզել չհաջողվեց, քանի որ Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարը, չհերքելով հանդիպումների փաստը, որևէ մանրամասն այդ մասին չհայտնեց: «Կարեն Կարապետյանի անձնական այցերին ու հանդիպումներին ես իրազեկ չեմ»,- ասաց նա»,- գրում է «Հրապարակ»-ը: