Երեկ Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում տեղի է ունեցել ռուսական արվեստի նմուշների աճուրդ, որին ներկայացվել են Այվազովսկու նկարները: Ինչպես հաղորդում է աճուրդի տան պաշտոնական կայքը, «Գալաթա ամրոցը լուսնի լույսի տակ» կտավը (նախնական գինը 500.000-700.000 անգլիական ֆունտ) վաճառվել է 825.250 ֆունտ-ստերլինգով, մեկ այլ նկար` «Հոգևոր առաջնորդներն ու հավատացյալներն արևածագին» (նախնական գինը 600.000 – 800.000 անգլիական ֆունտ) վաճառվել է 657.250 ֆունտ ստերլինգով: «Մերկուրի նավը լուսնի շողերին» նկարը, որի նախնական արժեքը տատանվել է 60.000 – 80.000 ֆունտի սահմաններում, վաճառվել է 103.250, իսկ «Նավարկություն Բոսֆորով» նկարն ավելի համեստ` 97.250 ֆունտ ստերլինգով:
Ռուսական արվեստի աճուրդը կշարունակվի նաև այսօր: