Լոնդոնում Sotheby’s աճուրդի տանը երեկ տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառվել է հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի «Բանաստեղծը» կամ «Արագածի փեշին» նկարը: Նկարի նախնական արժեքը տատանվել է 500-700.000 անգլիական ֆունտի սահմաններում, վաճառվել 623.650 ֆունտ ստերլինգով (999.586 ԱՄՆ դոլար):
Ինչպես հայտնում է աճուրդի տան պաշտոնական կայքը, նկարն ունի 25×35 սմ չափս, նկարված է տեմպերայով` տախտակի վրա: Նկարն արվել է 1907 թ-ին: