ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Աճյունի տեղափոխման և հուղարկավորության հետ կապված մանրամասները ճշտելու նպատակով առաջիկայում կգումարվի հանձնաժողովի նիստ: Աճյունի տեղափոխման և հուղարկավորության ծախսերը կհոգա պետությունը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին` ԱՄՆ-ում, լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով:






