ԱՊՀ պետությունների ՊՆ ղեկավարները դեկտեմբերի 11-ին կհանդիպեն Մոսկվայում, պայմանավորվելու համար ՀՕՊ Միավորված համակարգերի համատեղ միջոցառումների մասին 2013թ. համար, հայտնել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության մամլո քարտուղար, 1-ին կարգի կապիտան Միխայիլ Սեվաստյանովը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«63-րդ նիստի մասնակիցները կքննարկեն միջազգային ռազմական համագործակցության մարմինների փոխգործակցությունը, կգնահատեն Պետական ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը, կպայմանավորվեն ռազմական կառավարման մարմինների փոխգործակցության մասին, որոնք տեղեկատվություն կփոխանակեն ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրավիճակի մասին»,-ասել է Սեվաստյանովը:
Ըստ նրա, պաշտպանության նախարարները նաև կհամաձայնեցնեն ԱՊՀ ՀՕՊ Միավորված համակարգերի համատեղ միջոցառումները 2013թ. համար և հատկացումների չափը 2014թ. համար:
Բացի այդ, հանդիպմանը գնահատական կտրվի Չափագրական ապահովման կատարելագործման համատեղ աշխատանքների ծրագրին մինչև 2020թ.: