Դեկտեմբերի 1-ին` ժամը 20:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա դասական համերգ և լուսանկարչական ցուցահանդես` նվիրված Խոսրովի արգելոցի պաշտպանությանը:
Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները դասական համերգ տալու պատրաստակամություն են հայտնել հանուն վայրի բնության և պատմամշակութային արժեքների փրկության: Իսկ ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ Խոսրովի արգելոցի հրաշքները` անօրինական կառույցների, ապօրինի որսի, ռեժիմի խախտումների հետ զուգահեռ:
Միջոցառման մուտքն ազատ է:






