AM
28 November 2012 - 10:24 AMT

Վոլգոգրադի օդանավակայանում արգելանքի տակ է դրվել և ոչնչացվել է Հայաստանից եկած կաթն ու միսը

Վորոնեժի և Վոլգոգրադի շրջանների հարցերով «Ռոսսելխոզնադզորի» վարչությունը Վոլգոգրադի օդանավակայանում արգելանքի տակ է դրվել կենդանական ծագման արտադրանքի երեք խմբաքանակ, որն անօրինական է ներմուծվել:

Ինչպես հաղորդում է V1.ru-ն, մեջբերելով գերատեսչության մամլո ծառայությունը, Երևան-Վոլգոգրադ չվերթի զննության ժամանակ գտնվել է մեկ խմբաքանակ մսամթերք և երկու խմբաքանակ կաթնամթերք: Անօրինական ներկրման փաստով կազմվել են ակտեր ապրանքների տեղափոխության ժամանակ անասնաբուժական-սանիտարական պահանջները խախտելու մասին, որոնք ենթակա են պետական անասնաբուժական ստուգման: Կայքը հաղորդում է, որ Հայաստանն անբարենպաստ է այնպիսի հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են խոզերի աֆրիկյան ժանտախտը և դաբաղը:

Առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ներմուծվող արտադրանքը ոչնչացվել է վառարանում այրելու ճանապարհով: