AM
30 November 2012 - 09:52 AMT

Դեկտեմբերի 3-ին՝ «Լույս անսահման». Բեմում կլինի «Փարոսը»

Դեկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Լույս անսահման» խորագրով համերգ՝ նվիրաված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան: Այս օրը Ալեքսադր Սեպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիակն թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան սահմանափակ կարողություններով հայ երաժիշտները.«Այս մարդկանց հետ մեծ պատիվ է ելույթ ունենալ, նրանք շատ տաղանդավոր են, պրոֆեսիոնալ, լուրջ ապագա ունեն և կարող են զարդարել ցանկացած բեմ:Նրանք ոչնչով չեն զիջում մնացած երաժիշտներին»,-ասաց նվագախմբի գեղարվեստական խեկավար Կարեն Դուրգարյանը:

Համերգի ընթացքում ելույթ կունենան տեսողական խնդիրներ ունեցող դաշնակահար Լևոն Կարապետյանը,երգիչ Ալեքսանդր Ժուկովը:

Ինչպես նաև ելույթ կունենա հաշմանդամություն ունեցող մարդկանցից բաղկացած աշխարհում միակ«Փարոս» երգչախումբը: Հնչելու են հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգի մուտքն ազատ է: