2012թ. դեկտեմբերի 8-ին Մոսկվայում Ռերիխի անվան թանգարանում տեղի կունենա «Հայաստանի գաղտնիքները» նախագծի երրորդ խտասկավառակի համերգ-շնորհանդեսը:
«Հայաստանի գաղտնիքները» նախագիծն ու Միքայել Հայրապետյանը զբաղվում են դասական երաժշտության քարոզչությամբ, հատկապես այն հայ կոմպոզիտորների, որոնց գործերը հազվադեպ են կատարվում: Համերգը կկայանա ՀՀ մշակույթի նախարարության, Ռուսաստանի հայերի միության, Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիայի միության աջակցությամբ՝ ՌԴ և Հայաստանի միջև մշակութային երկխոսության դաշնային ծրագրի շրջանակներում:
Երրորդ խտասկավառակը տարբեր ժանրերում ստեղծագործող հայ կոմպոզիտորների դաշնամուրային ժառանգությունն է: Հայկական դաշնամուրային երաժշտությունը ներառում է երաժշտական կոմպոզիոիցն ոճերի բազմազանությունը, միավորված մեկ միասնական ազգային մելոսում: Կոմիտասի ժառանգությունից սերող ստեղծագործական ուղին մինչևև Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները, ցույց են տալիս ունկընդրին հայկական երաժշտության զարգացման միասնականությունը: