AM
3 December 2012 - 10:19 AMT

Մոտ 80 գողացված ցուցանմուշներ վերադարձվել են Հին Օլիմպոսի թանգարան

Հունական ոստիկանությունը կիրակի օրը Հին Օլիմպոսում գտնվող Օլիմպիական խաղերի պատմության թանգարան է վերադարձրել 77 հնամենիի ցուցանշումներ: Այդ մասին հաղորդել է հունական պետական հեռուստատեսությունը:

Ցուցանմուշները գողացվել են փետրվարին զինված կողոպուտի ժամանակ: Կողոպուտը բացահայտվել է նոյեմբերի վերջին, գործով ձերբակալվել են երեք տեղի բնակիչներ: «Մեր քաղաքական ժառանգության գանձերն առանց հսկողության չեն մնում»,- ցուցանմուշների հանձնման արարողության ընթացքում հավաստիացրել է Հունաստանի մշակույթի առաջին փոխնախարար Կոստաս Ձավարասը:

Թանգարան են վերադարձվել ոսկե, բրոնզե և կավե արժեքավոր ցուցանմուշներ: Ոստիկանությունը գտել է կասկածյալների հետքը, երբ նրանք կորցրել են զգոնությունը և փորձել սև շուկայում 1,5 մլն եվրոյով վաճառել գողացված ամենաարժեքավոր իրերից մեկը` մ.թ.ա XV դարի մատանի: