Այսօր Նարեկացի արվեստի միությունում տեղի է ունենալու հայ գրականության ստեղծագործությունների առաջին լայնածավալ ծրագրի շնորհանդեսը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «ԱուդիոԳիրք» ընկերության հիմնադիր Կարեն Դերձյանը:
Նրա խոսքով շնորհանդեսին ներկայացվելու է ընկերության ստեղծման պատմությունը, նպատակն ու ուղվածությունը, հետագա պլանները: Ներկայացվելու են նաև Երվանդ Օտյանի, Հակոբ Պարոնյանի ստեղծագործությունների աուդիոգրքերը: Շնորհանդեսին ներկա են լինելու հիմնադիրները, տեքստ կարդացողները, որոնց թվում են նաև սփյուռքահայեր:
«ԱուդիոԳիրք» ընկերության նպատակն է ճանաչելի դարձնել Հայաստանում և սփյուռքում հայ դասական գրականության ստեղծագործությունները աուդիո տարբերակով: Մատուցելով հայ դասականների ստեղծագործություները, «ԱուդիոԳիրք»-ը կարող է նպաստել թե՛ լեզվական, թե՛ մշակութային ժառանգության պահպանմանը:
Ընկերությունը կես տարի է՝ զբաղվում է ակտիվ գործունեությամբ:






