Հանրապետության ողջ տարածքում չորս օր տեղացող առատ ձյան եւ տեսանելիության բացակայության հետեւանքով, փակվել կամ դժվարանցանելի են դարձել հանրապետության մի շարք ճանապարհներ: Մասնավորապես, ներկայումս փակ են Երեւան-Սեւան ճանապարհը, Երեւան-Գորիս-Մեղրի ճանապարհահատվածը, ինչպես նաեւ Գյումրիի ճանապարհները: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, տրանսպորտի նախարարությունը զգուշացրել է բոլոր վարորդներին` հնարավորինս խուսափել առավոտյան եւ երեկոյան ժամերին երթեւեկելուց, քանի որ հատկապես այդ ժամերին նվազում է տեսանելիությունը եւ անգամ բավարար անցանելի ճանապարհները դառնում են վտանգավոր: