Շուրջ 2 հազարամյա պատմություն ունեցող առյուծի երկու արձան է հայտնաբերվել Եգիպտոսում, Ֆայում քաղաքից ոչ հեռու, հայտնում է «Ինտերֆաքսը» EFE վրա հղումով:
Արձանները թվագրվում են մ.թ.ա 332 մինչև մ.թ 30 թթ., հասնում են 1,6 մ բարձրության և ունեն 1 մետր լայնություն: Նման արձանները որպես զարդարանք էին օգտագործվում տաճարներում: