AM
22 February 2003 - 15:35 AMT

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԶԱԳՎԱԾԱՅԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Հայաստանի ոստիկանության մամլո ծառայությունում հերքել են ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուների վստահված անձանց ձերբակալությունների մասին եղած լուրերը: Միեւնույն ժամանակ, ինչպես «Արմինֆո» գործակալության հայտնել է Հայաստանի ժողովրդական կուսակցության մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը, երեկ գիշեր սկսած ձերբակալությունները շարունակվում են մինչեւ այժմ: