Դեկտեմբերի 4-ին Նարեկացի արվեստի միությունում բացվելու է «Մանանա» կենտրոնի ֆոտոժուռնալիստիկայի ստուդիայի (ղեկավար՝ Ալբերտ Բաբելյան) կազմակերպած «Շարժվելով առաջ» ֆոտոցուցահանդեսը:
Ինչպես հայտնում է «Մանանա» կենտրոնը, լուսանկարների հեղինակները կենտրոնի 11-19 տարեկան պատանի լուսանկարիչներն են, որոնք այցելուներին ներկայացնելու են ժամանակակից թվային ֆոտոխցիկներով, ինչպես նաև ֆոտոժապավենի վրա արված, սեփական ուժերով արտածած ու տպագրած սև-սպիտակ լուսանկարների ընտրանին:
Բացման արարողության ընթացքում ցուցադրվելու են նաև կենտրոնի անիմացիոն ստուդիայի ֆիլմերից: Ֆիլմերը ստեղծվել են ամենատարբեր տեխնիկական եղանակներով՝ ավազով, կտրատած պատկերներով և այլ տեխնոլոգիայով:






