Հայ անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանն արժանացել է Մոսկվայի կոմպոզիտորների միության մեդալին: Դեկտեմբերի 3-ին Մոսկվայի կոմպոզիտորների միության դահլիճում հնչել են 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության գլուխգործոցներ, այդ թվում Լուչիանո Բերիոյի, Տորու Տակեմիցուի, Յաննիս Քսենակիսի, Հարություն Դելալյանի, Գյորգի Կուրտագի, Տիգրան Մանսուրյանի, Հենրիկ Գուրեցկու ստեղծագործությունները:
Համերգն իրականացել է միության նախագահ Օլեգ Գալախովի հրավերով:
Համերգի ավարտին Մոսկվայի կոմպոզիտորների միության նախագահը հայ դաշնակահարին շնորհել է մեդալ` «ժամանակակից երաժշտության զարգացման և տարածման գործում իր ներդրման համար»:
Նշենք, որ Մելիքյանի այս տարվա վերջին համերգները կկայանան դեկտեմբերի 9-ին Մոնրեալում, և դեկտեմբերի 20-ին Ժնևում: