AM
4 Դեկտեմբեր 2012 - 10:19 AMT

Անահիտ Բախշյան. Քաղաքացիական հասարակությունն ուժեղ է, երբ նախագահը գալիս և ասում է՝ «սիրուն չի»

Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունն իրար լրացնում են, բայց այդ լրացումը լիարժեք չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը: «Ընդդիմությունը պիտի լինի հենարանը, օրգանիզմի նյարդային համակարգը, բայց դա այդպես չէ:

Ընդդիմությունը պիտի ձևավորեր ճիշտ քաղաքական դաշտ, բայց տեղի չունեցավ: Ամեն ինչ ի սկզբանե ծուռ է գնացել մեր երկրում»,- ասաց Անահիտ Բախշյանը: Աուլիսին ներկա էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նա ասաց, որ սյսօր քաղաքացիական հասարակությունն ավելի ուժեղ է, քան ընդդիմադիր քաղաքական ուժերը:

Անահիտ Բախշյանն էլի իր հերթին նկատեց, որ «քաղաքացիական հասարակությունն ուժեղ է այն ժամանակ, երբ նախագահը գալիս և ասում է՝ «սիրուն չի»»: