AM
4 Դեկտեմբեր 2012 - 15:11 AMT

Ժամանակակից Վերածնունդի հայ նկարիչները կցուցադրվեն Լիբանանում

Դեկտեմբերի 12-ին Բեյրութում կբացվի «Ժամանակակից Վերածնունդի վարպետները» խորագրով ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է Երևանի «Արամե» պատկերասրահի կողմից` Լիբանանում Հայաստանի դեսպանության հովանու ներքո: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց պատկերասրահի տնօրեն Արամ Սարգսյանը, ցուցադրվելու են ժամանակակից Վերածնունդի ոճով ստեղծագործող 4 նկարիչներ` Ռուբեն Աբովյանը, Տիգրան Բարխանաջյանը, Արամազդ Պետրոսյանը և Ավետիս Խաչատրյանը: «Ընդհանուր առմամբ կցուցադրվեն պատկերասրահի հավաքածուից ընտրված 52 աշխատանքներ, որոնք միավորված են ոճական ընդհանրություններով: Թեմատիկ ցուցահանդեսը կբացվի դեկտեմբերի 12-ին` ժամը 19:00-ին, Beirut Souks Մոլում»,- նշեց նա:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 23-ը: