Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների` Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմի որոշ անդամներ, մասնավորապես Գ. Ջհանգիրյանը, Լ. Զուրաբյանը և Ա. Մանուկյանը, վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար հանդիպումներ են ունենում ՀԱԿ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ և հորդորում համակիրներին, որպեսզի գալիք նախագահական ընտրություններին անպատճառ ակտիվություն ցուցաբերեն:
«ՀԱԿ վերնախավի խոսքով` Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ-ն սատարի ՀԱԿ-ին:
Անշուշտ, փորձեցինք հարցի շուրջ ստանալ Գ. Ջհանգիրյանի պարզաբանումը: Սակայն նա, ասելով, որ զբաղված է`անջատեց հեռախոսը: ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը հերքեց լուրը: Իսկ ՀԱԿ ակտիվիստներից յուրաքանչյուրը խնդրեց այնպես անել, որ իրենցից «դուրս չգա» խոսակցությունը»,- գրում է «Ժողովուրդը»:






