Աշխարհահռչակ իսպանացի սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի նկարը Փարիզում վաճառվել է 2 մլն եվրոյով: Այս մասին հաղորդել է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը:
«Կարի մեքենան և անձրևանոցները սյուրռեալիստական բնանկարում» նկարը ստեղծվել է ԱՄՆ-ում 1941թ և պետք է օգտագործվեր գերմանացի ռեժիսոր Ֆրից Լանգի ֆիլմերից մեկում, սակայն այդես էլ էկրանին չհայտնվեց:
Յուղաներկով և գուաշով նկարված նկարը արդարացրել է Artcurial աճուրդային տան սպասումները: Լոտը գնահատվել է 1,6-2 մլն եվրո: