Հայտնվել է Գեորգի Դանելիայի «Կո´ւ: Կին-ձա-ձա-ձա» մուլտիպլիկացիոն կատակերգության առաջին թրեյլերը: Սցենարի համաձայն, սկսնակ դիջեյ Անատոլիկը և աշխարհահռչակ թավջութակահար Վլադիմիր Չիժովն աղմկոտ մոսկովյան փողոցում հանդիպում են բոկոտն մարդու: Սեղմելով տարօրինակ մեքենային կոճաը` հերոսները տեղափոխվում են Պլյուկ դատարկ մոլորակ:
2013-ի փետրվարի 21-ին 1987թ. լիամետրաժ ֆիլմի մուլտիպլիկացիոն ադատպացիան կհայտնվի էկրաններին:
«Կո´ւ: Կին-ձա-ձա-ձա»-ն «Կին-ձա-ձա» ֆանտաստիկ-երգիծական կատակերգության մոտիվներով անիմացիոն ֆիլմ է:
Մուլտֆիլմի սցենարը գրվել է Գ. Դանելիայի և Ռ. Գաբրիաձեի սցենարի մոտիվներով:
Մուլտֆիլմի թիրախային լսարանը դեռահասներն են և մինչև 30-35 տարեկան մարդիկ: